Ադրբեջանում բացատրել են արտահերթ ընտրություններ անցկացնելու շարժառիթը - Mediamax.am

2899 դիտում

Ադրբեջանում բացատրել են արտահերթ ընտրություններ անցկացնելու շարժառիթը


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան այսօր ասել է, որ արտահերթ նախագահական ընտրությունները կամրապնդեն երկրի քաղաքական համակարգը՝ արտաքին սադրանքներին դիմակայելու համար։

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, Գաֆարովան ասել է.

 

«Արտահերթ նախագահական ընտրությունները կապահովեն քաղաքական համակարգի հետագա ամրապնդումը, որպեսզի կանխվեն սադրանքները այն պետությունների կողմից, որոնք չեն կարողանում մարսել Ադրբեջանի հաղթանակը»։

 

Նրա խոսքով, «արտահերթ ընտրությունների անցկացումը ընդունված համաշխարհային պրակտիկա է»։

 

Դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը որոշում է ստորագրել, որի համաձայն արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի փետրվարի 7-ին։

 

Վերջին անգամ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվել էին 2018 թվականի գարնանը։ Ադրբեջանի նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին