Ալիեւ. Հայաստանի հետ հայտարարությունը փոխադարձ քաղաքական կամքի դրսեւորում է - Mediamax.am

1637 դիտում

Ալիեւ. Հայաստանի հետ հայտարարությունը փոխադարձ քաղաքական կամքի դրսեւորում է


Լուսանկարը` https://azertag.az/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ իր աշխատակազմի եւ Հայաստանի վարչապետի գրասենյակի կողմից ընդունված համատեղ հայտարարությունը «փոխադարձ քաղաքական կամքի դրսեւորում է՝ նպաստելու երկկողմ խաղաղության օրակարգին եւ մեր երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը»:

 

Այս մասին նա ասել է, որ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպման ժամանակ։

 

Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը նաեւ «շատ լավ հարթակ է երկու երկրների միջեւ վստահության ամրապնդման գործընթացները խթանելու համար»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին