Երեւան: Մեդիամաքս: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «ռուսական կողմը դրական է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու եւ խաղաղ պայմանագիր կնքելու մտադրության մասին»:
«Մոսկվան պատրաստ է հնարավոր աջակցություն ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը եւ քաղաքացիական հասարակության միջոցով շփումներին:
Ողջունում ենք Երեւանի եւ Բաքվի միջեւ ձեռք բերված համաձայնությունը հայ եւ ադրբեջանցի զինվորականների ազատ արձակման վերաբերյալ», - ասված է Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: