Բորելին ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը - Mediamax.am

4014 դիտում

Բորելին ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

Նոյեմբերի 29-ին Սկոպյեում կայացած հանդիպմանը քննարկվել են նաեւ Հարավային Կովկասում անվտանգության հարցերը։

 

«Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ որեւէ նկրտումների զսպման, տարածաշրջանային ներառական ծրագրերի իրագործման եւ հարատեւ կայունության հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերի կարեւորությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին