Երեւանը Բաքվին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել սահմանին - Mediamax.am

2757 դիտում

Երեւանը Բաքվին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել սահմանին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջեւ պետական սահմանին:

ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է.

 

«Հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի 6-րդ խմբագրությունը։

 

Բանակցային գործընթացը փակուղի մտցնելու փորձերը կանխելու և մեր տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը կառուցողականորեն փոխանցել է համաձայնագրի վերաբերյալ իր դիտարկումները և, ինչպես բազմիցս նախկինում, ապացուցել է, որ պատրաստ է կրկին ներգրավվել բանակցություններում՝ որպես ուղենիշ ունենալով՝միմյանց տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների փոխադարձ ճանաչումը եւ հարգումը, համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի եւ խորհրդային ամենաթարմ լեգիտիմ քարտեզների հիման վրա հետագա սահմանազատման գործընթացի իրականացումը, պետությունների ինքնիշխանության ու իրավազորության լիակատար հարգման եւ հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը։

 

Հայկական կողմը շարունակում է կարծել, որ չնայած բոլոր բարդություններին եւ մարտահրավերներին՝ կա երկու երկրների միջեւ խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որը կարող է իրացվել երկուստեք քաղաքական կամքի առկայության պարագայում:

 

Հայկական կողմը շարունակում է դրսեւորել այդ կամքը: Այդ կամքի արտահայտություններից է նաեւ այն, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջեւ պետական սահմանին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին