Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է հանդիպում կազմակերպել սահմանին - Mediamax.am

Փետրվար 18, 2026
3483 դիտում

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է հանդիպում կազմակերպել սահմանին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ «խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման համար Բաքուն Երեւանի հետ պատրաստ է ուղիղ բանակցությունների»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը Բաքվի առաջարկներին պատասխանել է 2,5 ամիս ուշացումով։ Ըստ ադրբեջանական գերատեսչության՝ այս փաստը «լրջորեն դանդաղեցրել է խաղաղ գործընթացը»։

 

«Խաղաղ բանակցություններում նման դադարը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը եւ բարգավաճմանը:

 

Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է միասին որոշում կայացնեն իրենց հետագա հարաբերությունների վերաբերյալ: Նրանք միասին պատասխանատու են խաղաղ գործընթացի շարունակման համար, ներառյալ՝ հանդիպման համար երկու կողմից ընդունելի վայրի կամ պետական սահմանին հանդիպելու որոշումը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:




Մեր ընտրանին