Երեւանը Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակը - Mediamax.am

Փետրվար 18, 2026
3560 դիտում

Երեւանը Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նախագծի վեցերորդ տարբերակը:

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 18-ի հրապարակային հայտարարության համաձայն՝ հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել համաձայնագրի 6-րդ առաջարկը»,- ասված է Х (նախկին Twitter) սոցցանցում Հայաստանի ԱԳՆ գրառման մեջ:

 

Նշվում է, որ «Հայաստանը նախկինի պես հավատարիմ է մնում նախկինում հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի կնքմանն ու ստորագրմանը»։




Մեր ընտրանին