Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը եւ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր ստորագրել են Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։
Այս համաձայնագրով կարգավորվում է Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) իրավական կարգավիճակը, հաղորդում ենք Հայաստանի ԱԳՆ-ից:
ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ «ՀԵՄԱ-ն Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (ԸԱՊՔ) շրջանակում գործող ոչ գործադիր, անզեն քաղաքացիական անձնակազմ ունեցող դիտորդական առաքելություն է, որի նպատակն է Հայաստանում՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով դիտարկել և զեկուցել անվտանգության իրավիճակի մասին»։
«ՀԵՄԱ-ն նպաստում է Հայաստանի Հանրապետության հակամարտություններից տուժած տարածքներում մարդկային անվտանգությանը, ինչպես նաև ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը: Առաքելությունը տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ին` երկու տարի մանդատով և ունի 103 անձից բաղկացած միջազգային անձնակազմ, այդ թվում՝ ԵՄ փորձագետներ ու դիտորդներ ԵՄ անդամ պետություններից», - նշված հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: