Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ «տպավորված է պաշտպանության ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներով»:
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները շարունակում են դինամիկ կերպով զարգանալ եւ հավելել, որ տարբեր ոլորտներում արձանագրվում է համագործակցության ընդլայնում: ՀՀ վարչապետի խոսքով` դա ՀՀ կառավարության համար ունի մեծ կարեւորություն եւ առաջնահերթություն:
Նիկոլ Փաշինյանի եւ Ջուանշեր Բուրչուլաձեի հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության եւ պաշտպանության բնագավառում համագործակցությանն ու փորձի փոխանակմանը, տարածաշրջանային խաղաղությանը եւ կայունությանը վերաբերող հարցեր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: