Արարատ Միրզոյանը հիշատակել է միջազգային համակարգի «մեծ բացերը» - Mediamax.am

4518 դիտում

Արարատ Միրզոյանը հիշատակել է միջազգային համակարգի «մեծ բացերը»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետեւանքով՝ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվեց՝ հերթական անգամ ի ցույց դնելով նման իրավիճակների կանխարգելման հարցում միջազգային համակարգի մեծ բացերը»:

Հայտարարությամբ հանդես գալով Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ հանդիպումից հետո, Արարատ Միրզոյանն ասել է, որ կատարվածը ի ցույց դրել տարածաշրջանում ուժի կիրառման գործելակերպի ուղղակի կամ անուղղակի խրախուսման վտանգավորությունն ու դրա զսպման հրամայականը:

 

«Մեր այսօրվա քննարկումներում անդրադարձել ենք նաեւ Բաքվում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիների եւ պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի, ինչպես նաեւ Ադրբեջանի հսկողության տակ անցած՝ Լեռնային Ղարաբաղի 100-ավոր հայկական եկեղեցիների, ամրոցների պաշտպանության ապահովման ուղղությամբ մեր միջազգային գործընկերների կողմից հետեւողական ջանքերի անհրաժեշտությանը», - ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին