Երեւան։ Մեդիամաքս։ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 16-ից 23-ը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան:
ԵԽ հաղորդագրության մեջ ասված է, որ նա կայցելի նաեւ «Ղարաբաղի տարածաշրջան»:
Այցի ընթացքում Միյատովիչը մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել հակամարտությունից տուժած մարդկանց իրավունքներին:
Նա հանդիպելու է պետական այրերին, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: