Երեւան։ Մեդիամաքս։ Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն ասել է, որ նրանից հետո «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական ճանապարհով վերահսկողություն սահմանելուց հետո ավելի քան 100 հազար ղարաբաղցի հայեր փախան Հայաստան»։
«Փախստականների հոսքը եւս մեկ մարտահրավեր է Հայաստանի ժողովրդավարական կառավարության համար, որը ձգտում է կարգավորել հարաբերությունները հարեւանների հետ եւ դիվերսիֆիկացնել իր առեւտրային եւ անվտանգային գործընկերությունները Ռուսաստանի աճող ճնշման եւ հիբրիդային հարձակումների ներքո:
Մենք վճռականորեն աջակցում սատարում ենք Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ հավատարմությանը ժողովրդավարական զարգացմանը։ Կոչ ենք անում ԵՄ-ին եւ նրա անդամ երկրներին ուժեղացնել իրենց աջակցությունը եւ խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
Հոկտեմբերի 4-ին Լիտվայի կառավարությունը որոշել է Հայաստանին 350 000 եվրոյի մարդասիրական օգնություն տրամադրել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: