Կրեմլը չի ցանկանում, որ Պուտինը երբեւէ ստիպված լինի հրաժարվել այցելել Հայաստան - Mediamax.am

1154 դիտում

Կրեմլը չի ցանկանում, որ Պուտինը երբեւէ ստիպված լինի հրաժարվել այցելել Հայաստան


Լուսանկարը` https://topnews.ru/


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ «Կրեմլը Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի կողմից համարում է ոչ ճիշտ քայլ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից»:

«Հայաստանը բարեկամ պետություն է, մեր գործընկերն է, եւ, իհարկե, մենք շատ ընդհանրություններ ունենք եղբայրական հայ ժողովրդի հետ: Միաժամանակ, լրացուցիչ հարցեր կան Հայաստանի ներկայիս ղեկավարությանը, դրանք նախապես փոխանցվել էին հայկական կողմին»,- ասել է Կրեմլի խոսնակը`մեկնաբանելով Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը վավերացնելու Երեւանի որոշումը:

 

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ռուսական կողմը չէր ցանկանա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեւէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցից:

 

«Իհարկե, մենք չէինք ցանկանա, որ նախագահը ստիպված լինի ինչ-ինչ պատճառներով հրաժարվել Հայաստան այցելություններից»,- ասել է նա:

 

Կրեմլի խոսնակը նշել է նաեւ, որ Մոսկվան հերքում է Երեւանի մեղադրանքները, թե իբր ՀԱՊԿ մեխանիզմները բավարար չեն Հայաստանի պաշտպանության համար.

 

«Մենք բացարձակապես համաձայն չենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերի հետ, թե Հռոմի ստատուտին միանալու ՀՀ որոշումը պայմանավորված է նրանով, թե ՀԱՊԿ եւ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար:

Կարծում եմ, որ, ի վերջո, Հայաստանում մեծամասնությունը հասկանում է, որ ՀԱՊԿ-ի եւ հայ-ռուսական գործընկերության գործիքներն այս պահին բացարձակապես անփոխարինելի են»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին