Բլինքենը Ալիեւին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները - Mediamax.am

Փետրվար 12, 2026
1502 դիտում

Բլինքենը Ալիեւին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում վերջինիս կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում եւ լիցքաթափել իրավիճակը։

«Պետքարտուղարն ընդգծել է, որ ռազմական լուծում չկա, եւ որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը՝ Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի միջեւ առկա տարաձայնությունները լուծելու համար: Պետքարտուղարը ի նկատի է առել նախագահ Ալիեւի պատրաստակամությունը դադարեցնել ռազմական գործողությունները եւ հանդիպում կազմակերպել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջեւ եւ ընդգծել է անհապաղ իրականացման անհրաժեշտությունը»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։




Մեր ընտրանին