Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսն այսօր հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.
«Խորապես ցնցված եմ Լեռնային Ղարաբաղում նոր եւ ագրեսիվ ռազմական գործողություն սկսելու Ադրբեջանի կառավարության որոշումից: Ժամերի ընթացքում դա հանգեցրել է զոհերի խաղաղ բնակչության շրջանում: Խստորեն դատապարտում եմ այդ գործողությունները եւ կոչ եմ անում. Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել կրակը։
Ամիսներ շարունակ մենք ականատես ենք եղել եւ կոչ ենք արել վերջ տալ տարածաշրջանում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակին՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով։ Անհնար է պատկերացնել, որ հենց այն պահին, երբ Լեռնային Ղարաբաղ հումանիտար մատակարարումների փոխադրման հետ կապված իրավիճակը կարծես բարելավվում էր եւ հույսի նշույլ էր երեւում, Ադրբեջանը որոշեց ուժի ցուցադրել։ Սա, անշուշտ, մեծ հարված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ կայունության հասնելու հեռանկարներին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: