Պեսկով. «Փաշինյանին հարգում ենք, սակայն նրա թեզերի հետ համաձայն չենք» - Mediamax.am

3790 դիտում

Պեսկով. «Փաշինյանին հարգում ենք, սակայն նրա թեզերի հետ համաձայն չենք»


Լուսանկարը` Getty Images


Երեւան։ Մեդիամաքս։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ «Ռուսաստանը չի կարող Հայաստանից ոչ մի տեղ հեռանալ»։

Այս մասին Պեսկովն ասել է՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը։

 

«Մենք խորապես հարգում ենք վարչապետ Փաշինյանին, բարձր ենք գնահատում նրա եւ նախագահ Պուտինի աշխատանքային եւ շատ կառուցողական հարաբերությունները եւ հուսով ենք, որ այդ հարաբերությունները կշարունակեն երկու երկրների սերտ համագործակցության երաշխիք լինել։ Բայց մենք չենք կարող համաձայնել պարոն վարչապետի այս թեզերի հետ։ Ռուսաստանը այս տարածաշրջանի բացարձակապես անբաժանելի մասն է, ուստի ոչ մի տեղ չի կարող գնալ։ Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից»,- ասել է Պեսկովը։

 

Նա նաեւ հորդորել է չմոռանալ, որ «Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին