Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է օժանդակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։
«Շահագրգռված ենք օժանդակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը՝ սկսած 2020 թվականի նոյեմբերից, այդ թվում՝ տրանսպորտային կապերի եւ հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ, ինչպես նաեւ հետկոնֆլիկտային վերականգման հարցում։ Համոզված ենք, որ այս ջանքերում Թուրքիան կկարողանա կառուցողական եւ օգտակար դեր խաղալ»,- ասել է Լավրովը՝ օգոստոսի 31-ին Մոսկվայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: