Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, ըստ որի «Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք ճանաչելու հետեւանք է»:
«ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին խորհուրդ ենք տալիս Լաչինի միջանցքի արգելափակման կանխման կամ արգելափակումից հետո դրա բացման ուղղությամբ ռուսական խաղաղապահների գործողությունների բացակայության պայմաններում զերծ մնալ իրավիճակի հանգամանքների աճպարարությունից եւ դրանով իսկ իրավիճակի էլ ավելի բարդացումից»,- ասել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը:
Նա նշել է, որ «Հայաստանը հավատարիմ է տարածքային ամբողջականության եւ սահմանների փոխադարձ ճանաչման հիման վրա տարածաշրջանում կայունության հաստատման իր հանձնառությանը».
«Միեւնույն ժամանակ երկարատեւ խաղաղության համար բացարձակապես անհրաժեշտ ենք համարում Լաչինի միջանցքի վերագործարկումը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի կանխումը եւ միջազգային հովանու ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ բոլոր առկա խնդիրների հասցեագրումը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: