Միրզոյանն ու Բայրամովը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի մի քանի հոդված եւս - Mediamax.am

6091 դիտում

Միրզոյանն ու Բայրամովը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի մի քանի հոդված եւս


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի եւս մի քանի հոդվածի շուրջ:

ԱԳՆ-ից հայտնել են, որ հունիսի 27-29-ը Վաշինգտոնում նախարարներն ու նրանց թիմերը շարունակել են առաջընթացը «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ:

 

«Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի եւս մի քանի հոդվածի շուրջ եւ գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միեւնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին