Փաշինյանին փոխանցել են Հունգարիայի վարչապետ Օրբանի ողջույնները - Mediamax.am

1011 դիտում

Փաշինյանին փոխանցել են Հունգարիայի վարչապետ Օրբանի ողջույնները


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենիի հետ հանդիպմանը գոհունակություն հայտնել երկար դադարից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կապակցությամբ:

«Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում Հայաստանն ու Հունգարիան կկարողանան բաց թողնվածը լրացնել: Ժոլտ Շեյմենը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ողջույնները: Նա ընդգծել է Հունգարիայի կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու եւ ընդլայնելու գործակցությունը Հայաստանի հետ»,- ասված է կառավարության հաղորդագրությունում:

Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը ներկայացրել է նաեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը եւ ընդգծել, որ դրա հետեւանքով տեղի հայությունն ապրում է հումանիտար ճգնաժամ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին