Մոսկվան Երեւանին կոչ է արել մասնակցել Լաչինի միջանցքի խնդրի լուծմանը - Mediamax.am

2755 դիտում

Մոսկվան Երեւանին կոչ է արել մասնակցել Լաչինի միջանցքի խնդրի լուծմանը


Լուսանկարը` Reuters


Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «սկզբունքորեն կարեւոր է համարում, որ պաշտոնական Երեւանն իր ներդրումն ունենա փոխընդունելի լուծումներ գտնելու գործընթացում»։

Այս մասին Զախարովան ասել է ապրիլի 27-ի ճեպազրույցում՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե «Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանին», որը եւ պատասխանատու է այնտեղ ծավալվող իրադարձությունների համար։

 

«Ներկայում եւ՛ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով, եւ՛ քաղաքական մակարդակով անհրաժեշտ ջանքեր են գործադրվում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու եւ այն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների հուն վերադարձնելու համար: Սկզբունքորեն կարեւոր ենք համարում, որ պաշտոնական Երեւանն իր ներդրումն ունենա փոխընդունելի լուծումներ գտնելու գործընթացում»,- ասել է Զախարովան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին