Երեւան։ Մեդիամաքս։ «Արեւմտյան Ադրբեջանի համայնքը» դիմել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ խնդրելով «աջակցել ադրբեջանցիների վերադարձին իրենց հայրենիք»։
Նամակում, որը մեջբերում է Ինտերֆաքս-Ադրբեջանը, ասվում է, որ «համայնքը» «կարեւոր է համարում Բաքվի եւ Երեւանի միջեւ կնքվելիք համաձայնագրում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքի ամրապնդումը», միաժամանակ նշելով, որ «այդ բանակցությունների հաջողությունը չի կարող պայման լինել մեր վերադարձի համար»։
«Հայրենիքում բնակվելը սկզբնական եւ անկապտելի իրավունք է, եւ Հայաստանը պարտավոր է հարգել մեր այդ իրավունքը՝ անկախ Ադրբեջանի հետ հարաբերությունների բնույթից եւ բանակցությունների ընթացքից։ Այն, որ Հայաստանը քաղաքական տարաձայնություններ ունի Ադրբեջանի հետ, նրան իրավունք չի տալիս վտարել էթնիկ ադրբեջանցիներին եւ կանխել նրանց վերադարձը»,- ասվում է նամակում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: