Երեւան։ Մեդիամաքս։ Տեղ համայնքում ապրիլի 11-ին տեղի ունեցած միջադեպը եւս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատման բացակայության պարագայում անհրաժեշտ է հարգել 1991 թվականի սահմանագիծը եւ կողմերի ուժերը հեռացնել այդ գծից անվտանգ հեռավորության վրա՝ նման միջադեպերի կրկնությունից խուսափելու համար։
Այս մասին ասված է ԵՄ արտաքին ծառայության հայտարարության մեջ, որը չորեքշաբթի տարածվել է Բրյուսելում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին իրավիճակի սրման հետ կապված։
«Պետք է հարգվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ՝ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ստանձնած պարտավորությունները: ԵՄ-ն կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները եւ պատրաստ է աջակցել այդ գործընթացին։
Մենք զսպվածության եւ բոլոր վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու կոչ ենք անում: ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաեւ՝ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ»,- ասված է հայտարարությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: