Մոսկվան կանխելու է իր «դաշնակիցների ներքին գործերին միջամտելու փորձերը» - Mediamax.am

3440 դիտում

Մոսկվան կանխելու է իր «դաշնակիցների ներքին գործերին միջամտելու փորձերը»


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանը առաջնային նշանակություն է տալու իր դաշնակիցների եւ գործընկերների ներքին գործերին միջամտելու փորձերին:

Այդ մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգում, որի հաստատման մասին հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ «մերձավոր արտերկիրը խաղաղության, բարիդրացիության, կայուն զարգացման եւ բարգավաճման գոտու վերածելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է առաջնահերթ ուշադրություն դարձնել զինված հակամարտությունների կանխարգելմանն ու կարգավորմանը, միջպետական հարաբերությունների բարելամվանը եւ կայունության ապահովմանը՝ ներառյալ «գունավոր հեղափոխությունների» եւ Ռուսաստանի դաշնակիցների եւ գործընկերների ներքին գործերին միջամտելու այլ փորձերի կանխումը»։

 

Ռուսաստանը նաեւ առաջնահերթություն կտա «Ռուսաստանի, նրա դաշնակիցների եւ գործընկերների երաշխավորված պաշտպանության ապահովմանը աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում, տարածաշրջանային անվտանգության համակարգի ամրապնդմանը՝ հիմնված անվտանգության անբաժանելիության սկզբունքի եւ տարածաշրջանային անվտանգության պահպանման եւ ամրապնդման գործում Ռուսաստանի առանցքային դերի, Միութենական պետության, ՀԱՊԿ-ի եւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների ու գործընկերների փոխգործակցության այլ ձեւաչափերի փոխլրացման հիման վրա»:

 

Փաստաթղթում խոսվում է «Աբխազիայի Հանրապետությանը, Հարավային Օսիայի Հանրապետությանը համակողմանի աջակցության» մասին:

 

Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը փաստաթղթում չեն հիշատակվում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին