Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ - Mediamax.am

3135 դիտում

Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ ՌԴ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հռետորաբանության եւ միջադեպերի թվի աճով:

«Մենք անհանգստացած ենք նաեւ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակում կողմերի միջեւ փոխզիջումների գնալու պատրաստակամության բացակայությամբ:

 

Խաղաղ գործընթացին այլընտրանք չկա: Մենք վճռական ենք այդ հարցում եւ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը:

 

Կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսեւորել հայտարարություններում ու գործողություններում, ինչպես նաեւ վերսկսել բանակցությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների սահմանազատում, խաղաղության պայմանագրի նախապատրաստում»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը:

 

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ՌԴ-ն վերաբերվում ԼՂ միջազգային առաքելություն ուղարկելու Հայաստանի գաղափարին, Մարիա Զախարովան նշել է, որ ԼՂ-ում նոր խաղաղապահ առաքելություն տեղակայելու համար պետք է թե Երեւանի, թե Բաքվի համաձայնությունը. «Ինչն այս պահի դրությամբ չենք տեսնում»:

 

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադարձին, նա նշել է, որ «հարցը բավական զգայուն է եւ պետք է դիտարկվի կողմերի միջեւ երկխոսության շրջանակում՝ երկու ժողովրդի հաշտեցման համատեքստում»:

 

«Այսօրվա գլխավոր խնդիրը Երեւանի եւ Բաքվի կողմից եռակողմ հայտարարությունների եւ պայմանավորվածությունների հետեւողական կյանքի կոչումն է»,- նշել է դիվանագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին