Բլինքենը հայտարարել է, որ «սեղմում է Ադրբեջանի վրա» - Mediamax.am

2854 դիտում

Բլինքենը հայտարարել է, որ «սեղմում է Ադրբեջանի վրա»


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ «սեղմում է Ադրբեջանի վրա» Լաչինի միջանցքը բացելու համար։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին Բլինքենն ասել է՝ ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին։

 

«Չեմ ուզում չափազանցնել, սակայն հնարավորություն կա փաստացի ավարտին հասցնելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

 

Բլինքենը հիշեցրել է, որ վերջերս Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, իսկ ավելի վաղ երկու երկրների արտգործնախարարները հանդիպել էին Վաշինգտոնում՝ «աշխատել ենք տեքստի վրա»։

 

 «Ակնկալում եմ, որ նրանք կվերադառնան», - ասել է Բլինքենը:

 

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ինքն ակտիվորեն զբաղվում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարգավորման խնդրով՝ նպաստելով, որ կողմերը գնան դեպի Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագիր, ինչպես նաեւ՝ շոշափում «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքների եւ պաշտպանության» եւ սահմանների սահմանազատման հարցերը։

 

«Մենք դա չենք պարտադրում Հայաստանին։ Մենք արձագանքում ենք Հայաստանի կողմից արտահայտած մեծ ցանկությանը»,- ասել է Բլինքենը։

 

Խոսելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին՝ ԱՄՆ պետքարտուղարն ասել է.

 

«Ես սեղմում եմ Ադրբեջանի վրա, դա արել եմ նաեւ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի այս միջանցքը։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին