Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին եւ Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի կապակցությամբ:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում Նիկոլ Փաշինյանը մաղթել է, որ գալիք տարին հարեւան եւ «բարեկամ Իրանի համար նշանավորվի յուրատիպ հաջողություններով եւ խաղաղությամբ»։
«Հայ-իրանական հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի եւ հայ ժողովրդի համար:
Լիահույս եմ, որ առաջիկայում ականատես կլինենք երկկողմ բազմաշերտ օրակարգի ընդլայնմանը, որը խթան կդառնա մեր բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու աճին՝ ի շահ հայ եւ իրանցի ժողովուրդների բարօրության եւ տարածաշրջանային խաղաղության»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Իրանի նախագահին ուղղված ուղերձում Հայաստանի վարչապետը նշել է.
«Շարունակելով համագործակցության անշեղ ուղին՝ ընթացիկ տարում նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական բազմաշերտ օրակարգին՝ ի շահ մեր երկու ժողովուրդների եւ պետությունների բարեկեցության»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: