«Հայաստանն ակնկալում է իր դաշնակիցներից ակտիվ քայլեր ձեռնարկել» - Mediamax.am

1773 դիտում

«Հայաստանն ակնկալում է իր դաշնակիցներից ակտիվ քայլեր ձեռնարկել»


Լուսանկարը` REUTERS (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Մոսկվայում ասել է, որ Հայաստանն ակնկալում է իր դաշնակիցներից ակտիվ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պարտավորությունների կատարման եւ ուժի կիրառումը դադարեցնելու համար:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Արարատ Միրզոյանն ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:

 

«Ցավոք, գործնականում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա մի կետ, որ Ադրբեջանը չի խախտել՝ զինադադարի կանոնավոր խախտում, ՀՀ տարածքների օկուպացիա, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակում, հայ ռազմագերիների կալանավորում, տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը խոչընդոտում»,- նշել է նա։

 

Իր հերթին Սերգեյ Լավրովն ասել է, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումն առաջնահերթություն է:

 

«Կասկած չունենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին՝ ի շահ իրավիճակի կայունացման ապահովման եւ՛ տնտեսական ոլորտում, եւ՛ ռազմաքաղաքական ոլորտում, եւ՛ միջազգային իրավունքում»,- նշել է Սերգեյ Լավրովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին