Զախարովա. «Արեւմուտքը ցանկանում է ամրանալ մեր դաշնակից Հայաստանում» - Mediamax.am

Փետրվար 01, 2026
3183 դիտում

Զախարովա. «Արեւմուտքը ցանկանում է ամրանալ մեր դաշնակից Հայաստանում»


Լուսանկարը` TASS


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ասել է, որ «Եվրամիության ներկայացուցիչներն ազնիվ չեն՝ շեշտելով Հայաստանում նոր առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը»։

«Այն ծավալվում է ԵՄ միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության տրամաբանությամբ: Հետեւաբար, պետք է դրան համապատասխանաբար վերաբերվել: Ցավոք, առաջին անգամ չէ, որ արձանագրում ենք Եվրամիության և Արևմուտքի ձգտումը՝ ամեն գնով ամրանալ մեր դաշնակից Հայաստանում։ Այս փորձերում տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ, որը հեռու է Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Արվում է ամեն ինչ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և անվտանգության գլխավոր երաշխավորի նրա պատմական դերը թուլացնելու համար։ Անտեսվում են Բաքվի հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականներն այս նախաձեռնության վերաբերյալ։

 

Բացի այդ, տարածաշրջանային տարբեր հակամարտությունների կարգավորմանը Եվրամիության մասնակցության փորձը միանշանակ չէ։ Դժվար թե Բրյուսելը կարողանա պարծենալ հաջողությամբ այս ոլորտում։ Վերցնենք, օրինակ, միջնորդական ջանքերը եւ ԵՄ առաքելությունը սերբական Կոսովո նահանգում: Սա պետք է հաշվի առնել Հայաստանում նոր առաքելության վերաբերյալ ԵՄ որոշումը գնահատելիս»,- ասել է Մարիա Զախարովան։

 

Նա ընդգծել է, որ «տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների համալիրը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին