Երեւան։ Մեդիամաքս։ Եվրոպական միությունն այսօր հայտարարել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) մեկնարկի մասին, որը գործելու է Համընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում:
EUMA-ն հիմնելու որոշումը Եվրոպական Խորհրդի կողմից կայացվել էր 2023 թվականի հունվարի 23-ն:
Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայվող առաքելության նպատակներն են՝ նպաստել կայունությանը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, վստահության եւ անվտանգության ամրապնդմանը հակամարտության հետեւանքով տուժած համայնքներում, ապահովել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող միջավայր:
«EUMA-ի բացառապես քաղաքացիական առաքելությունը կունենա մոտ 100 անդամ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդներ», - ասված է հաղորդագրության մեջ:
Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված կլինի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Քաղաքացիական գործողության հրամանատարը կլինի Ստեֆանո Տոմատը, իսկ առաքելության ղեկավարը՝ Մարկոս Ռիտերը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: