Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկն է ստացել Ադրբեջանից եւ աշխատում է տեքստի վրա։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Արարատ Միրզոյանը հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Մենք Մոսկվայում պետք է հանդիպեինք Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հետ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց իր մասնակցությունը:
Չնայած դրան՝ մենք մեր առաջարկները փոխանցեցինք ադրբեջանական կողմին եւ վերջերս Բաքվից ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ: Մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա»,- ասել է Արարատ Միրզոյանը:
















