Լավրով. ՀԱՊԿ առաքելությունը սահմանին կարող է տեղակայվել «մեկ-երկու օրում» - Mediamax.am

1199 դիտում

Լավրով. ՀԱՊԿ առաքելությունը սահմանին կարող է տեղակայվել «մեկ-երկու օրում»


Լուսանկարը` themoscowtimes.com


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Երեւանի ցանկության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին կարող է տեղակայվել «մեկ-երկու օրում»:

«Այն, որ ՀԱՊԿ-ն այս դժվարին իրավիճակում պատրաստեց Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին խաղաղապահ գործողության ծավալման ծրագիր, կարծում եմ, շատ կարեւոր ձեռքբերում էր։ Այդ առաջարկը դեռ սեղանին է։ Եթե մեր հայ դաշնակիցները, ընկերները, դրանում դեռեւս հետաքրքրված են, այդ առաքելությունը կարող է տեղակայվել բառացիորեն մեկ-երկու օրվա ընթացքում»,- ասել է Լավրովը հարցազրույցում, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին