Իրանի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ - Mediamax.am

2375 դիտում

Իրանի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին այսօր հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակման առնչությամբ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ է, որ «հանդիպման ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչությունը խստորեն դատապարտելի է եւ որ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա նման հարձակումներն անթույլատրելի են, ինչպես նաեւ նշվել է, որ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ դեսպանատան շենքի համապարփակ պաշտպանության եւ նրա աշխատակիցների անվտանգության ապահովման հարցերը հյուրընկալող երկրի պարտականությունն են»։

 

«Պահանջում ենք, որպեսզի ահաբեկչություն կատարած անձը հնարավորինս շուտ պատասխանատվության ենթարկվի, ահաբեկչությունը բազմակողմանիորեն հետաքննվի, իսկ դրա կազմակերպմանն ու կատարմանը ներգրավված մյուս մասնակիցները բացահայտվեն եւ պատժվեն»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ը։

 

Այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակվողը սպանել է դեսպանատան անվտանգության ծառայության պետին եւ վիրավորել պահակախմբի եւս երկու աշխատակիցների։

 

Հարձակվողը զինաթափվել է դեսպանատան աշխատակիցների կողմից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին