Բլինքենը Չավուշօղլուին ասել է Փաշինյանի «անկեղծ» լինելու մասին - Mediamax.am

1291 դիտում

Բլինքենը Չավուշօղլուին ասել է Փաշինյանի «անկեղծ» լինելու մասին


Լուսանկարը` trtworld.com


Երեւան։ Մեդիամաքս։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանն անկեղծ են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իրենց ջանքերում:

Վաշինգտոնում հանդիպելով ԱՄՆ թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ, Չավուշօղլուն հույս է հայտնել, որ «Հայաստանն անկեղծ քայլեր կձեռնարկի խաղաղության հասնելու համար»:

 

«Վերջերս, ցավոք, մենք հետքայլեր ենք տեսել բանակցություններում», - ասել է թուրք նախարարը:

 

Մեւլութ Չավուշօղլուն նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իրեն ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս «անկեղծ» է կարգավորման հարցում:

 

«Բայց մենք ցանկանում ենք դա տեսնել ոչ միայն խոսքով, այլեւ գործով», - ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին