Պեսկով. ՌԴ-ում Փաշինյան-Ալիեւ հանդիպում մոտ ապագայում նախատեսված չէ - Mediamax.am

1463 դիտում

Պեսկով. ՌԴ-ում Փաշինյան-Ալիեւ հանդիպում մոտ ապագայում նախատեսված չէ


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ մոտ ապագայում Ռուսաստանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ բանակցություններ նախատեսված չեն:

«Մոսկվան շարունակում է աջակցել Բաքվին եւ Երեւանին հակամարտության կարգավորման հարցում: Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է, այլեւ մշտապես հայտարարում է իր աշխատանքի շարունակության մասին՝ աջակցելու երկու երկրներին իրավիճակի կարգավորման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Կրեմլի խոսնակը:

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել էր, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված իր հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի կայանա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին