Ալիեւ. «Մենք Իրանից չենք վախենում» - Mediamax.am

5250 դիտում

Ալիեւ. «Մենք Իրանից չենք վախենում»


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ իր երկիրը Իրանից «չի վախենում»։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ելույթ ունենալով միջազգային համաժողովում, Ալիեւն ասել է.

 

«Ես աշխատել եմ Իրանի երեք նախկին նախագահների՝ Խաթամիի, Ահմադինեժադի եւ Ռոհանիի հետ։ Այդքան տարվա ընթացքում այսօրվա նման իրավիճակ չի առաջացել։ Երբեք Իրանը մի քանի ամսվա ընթացքում անընդմեջ երկու ռազմական գործողություն չէր իրականացրել մեր սահմանների մոտ։ Երբեք Ադրբեջանի հասցեին ատելությամբ ու սպառնալիքներով լի այդքան հայտարարություններ չէին արվել»։

 

«Մենք միշտ արձագանքել ենք եւ կարձագանքենք հակաադրբեջանական ցանկացած քայլի՝ լինեն դրանք հայտարարություններ, թե գործողություններ։ Ուստի մենք ստիպված եղանք զորավարժություններ սկսել Իրանի հետ սահմանին՝ ցույց տալու համար, որ չենք վախենում նրանցից։ Մենք ամեն ինչ անելու ենք՝ պաշտպանելու մեր ապրելակերպը, Ադրբեջանի եւ ադրբեջանցիների զարգացման աշխարհիկ ուղին, այդ թվում՝ Իրանում բնակվող ադրբեջանցիների։ Նրանք մեր ազգի մի մասն են»,- ասել է Ալիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին