Ստանիսլավ Զաս. Հայաստանին օգնելու ՀԱՊԿ ԱԽ որոշումը համաձայնեցվել է - Mediamax.am

2027 դիտում

Ստանիսլավ Զաս. Հայաստանին օգնելու ՀԱՊԿ ԱԽ որոշումը համաձայնեցվել է


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է, փոխհրաձգություններ են տեղի ունենում գրեթե ամեն օր։

Այս մասին նա հայտարարել է Երեւանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում:

 

«Համաձայնեցվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների մասին, որոնք հիմնված են ՀԱՊԿ դիտորդական առաքելությունների մշտադիտարկման արդյունքների վրա»,- ասել է Ստանիսլավ Զասը:

 

Նա, միաժամանակ, դրական է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերը տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում:

 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ ասել է, որ ակնկալվում է կառուցողական եւ բաց մտքերի փոխանակության հունով գնահատական տալ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտում առկա իրավիճակին։  

 

«Մեր օրակարգը բավականին հագեցած է, ընդունման ենթակա հարցերի շրջանակը ներառում է ինչպես քաղաքական բնույթի, պաշտպանական հարթության, այնպես էլ՝ անվտանգության հարցեր»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին