Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 28-ին տեսակապի միջոցով տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը:
ՀԱՊԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ արտահերթ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստան գործուղված կազմակերպության առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ:
«Նախատեսվում է նաեւ դիտարկել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները»,- ասված է ՀԱՊԿ հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: