Թուրքիան կավելացնի իր ռազմական ներկայությունը Կիպրոսում - Mediamax.am

2855 դիտում

Թուրքիան կավելացնի իր ռազմական ներկայությունը Կիպրոսում


Լուսանկարը` hayat.ba


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան կավելացնի իր ռազմական ներկայությունը Կիպրոսում եւ կղզու հյուսիս «կմատակարարի բոլոր անհրաժեշտ զենքերը՝ կիպրոսցի թուրքերի շահերը պաշտպանելու համար»։

«Նույնիսկ եթե ամբողջ աշխարհը կանգնի մեր ճանապարհին, Թուրքիան չի շեղվի իր դիրքորոշումից եւ կպաշտպանի իր շահերը Կիպրոսում, ինչպես նաեւ Էգեյան եւ Միջերկրական ծովերում», - Չավուշօղլուի այս խոսքերը մեջբերում է Անադոլու գործակալությունը:

 

Նա քննադատել է ԱՄՆ իշխանությունների դիրքորոշումը «Կիպրոսի հունական համայնքին» զենքի մատակարարման էմբարգոյի վերացման հարցում եւ ասել, որ ԱՄՆ գործողությունների պատասխանը կլինի թուրքական զինուժի հզորացումը Հյուսիսային Կիպրոսում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին