Նիկոս Դենդիաս. Քարտեզները վերասահմանել փորձող երկրները ձախողելու են - Mediamax.am

2842 դիտում

Նիկոս Դենդիաս. Քարտեզները վերասահմանել փորձող երկրները ձախողելու են


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն այսօր Երեւանում հայտարարել է, որ «երկրները, որոնք փորձում են վերասահմանել քարտեզները, ձախողելու են»:

Այս մասին նա հայտարարել է Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

 

«Վերանայման քաղաքականությունները կձախողվեն: Մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ մնում է անփոփոխ: Մենք աջակցում ենք խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումներին: Ողջունում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիզախությունը, որովհետեւ նա այս տարածաշրջանի նոր ապագայի համար առաջարկել է նոր մոտեցում»,- ասել է Հունաստանի ԱԳ նախարարը:

 

Նա ընդգծել է, սակայն, որ «լուծումները եւ խաղաղությունը չեն կարող կառուցվել այն պայմաններում, երբ կա ուժի կիրառման սպառնալիք եւ դա վերաբերում է ինչպես Կովկասին, այնպես է ամբողջ աշխարհին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին