Ուկրաինայի ԱԳՆ-ն Իրանի դեսպանին զրկել է հավատարմագրումից - Mediamax.am

3852 դիտում

Ուկրաինայի ԱԳՆ-ն Իրանի դեսպանին զրկել է հավատարմագրումից


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ուկրաինայի ԱԳՆ-ն որոշում է կայացրել Իրանի դեսպանին զրկել հավատարմագրումից եւ էապես կրճատել դեսպանատան անձնակազմը, հայտնում է Ukrinform-ը։

Սեպտեմբերի 23-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել էր արձագանքել ռուսական զորքերի կողմից իրանական արտադրության զենքի կիրառման փաստերին։ Կիեւը պնդում է, որ ռուսական զորքերը Ուկրաինայի հարավում կիրառում են իրանական «Շահիդ-136» «կամիկաձե» տիպի անօդաչու թռչող սարքերը:

 

Սեպտեմբերի 23-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը: Նրան հայտնել են, որ

«իրանական զենքի մատակարարումը ռուսական զորքերին ուղղակիորեն հակասում է չեզոքության եւ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի դիրքորոշմանը, որը հրապարակայնորեն հնչեցվել է Իրանի բարձրագույն ղեկավարության կողմից»:

 

«Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու համար Ռուսաստանին զենք մատակարարելը ոչ բարեկամական արարք է, որը լուրջ հարված է հասցնում Ուկրաինայի և Իրանի հարաբերություններին»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին