Բլինքեն. ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը - Mediamax.am

3722 դիտում

Բլինքեն. ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը


Լուսանկարը` lurer.am


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի Անկախության տոնի առթիվ։

Դրանում ասված է․

 

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներն եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Այն ժամանակից ի վեր, երբ ավելի քան 30 տարի առաջ Հայաստանը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից, մենք տեսնում ենք ձեր նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսության եւ արդարադատության համակարգի ամրապնդմանը ձեր երկրում: Հպարտ ենք, որ Հայաստանի գորխընկերն ենք այս ոլորտներում՝ որպես մեր ընդհանուր արժեքների արտացոլում: Շարունակելու ենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։

 

Բարձր ենք գնահատում ձեր պատրաստակամությունը աջակցելու ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում ավելի մեծ կայունություն ապահովելուն: Ցավակցություն ենք հայտնում վերջին հարձակումների հետեւանքով զոհերի կապակցությամբ և հաստատակամ ենք աշխատել ձեր եւ մյուս կողմերի հետ՝ նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին