Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ ՀԱՊԿ առաքելության այցը Հայաստան՝ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, «ՀԱՊԿ-ի հնարավորությունների էական կիրառում է»։
«Ռուսական կողմի բոլոր հնարավորությունները օգտագործվել են», - հավելել է Զախարովան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան կայցելի հաջորդ շաբաթ, իսկ այսօր երեկոյան Երեւան կժամանի ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորած առաքելությունը։
Սիդորովն այսօր ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք լինել չի կարող։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: