Սիդորով. Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժեր կիրառելու խոսք չկա - Mediamax.am

2595 դիտում

Սիդորով. Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժեր կիրառելու խոսք չկա


Լուսանկարը` jscsto.org


Երեւան: Մեդիամաքս: ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովն այսօր հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա:

«Կազմակերպությունը հույս ունի, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով: Եկեք առաջ չընկնենք։ Ուզում եմ միայն ասել, որ սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարել են՝ այս խնդիրը, որն այսօր գոյություն ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, պետք է լուծվի քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներով»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սիդորովը։

 

«Ռազմական ուժի կիրառման, այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր, եւ, կարծում եմ, մոտ ապագայում՝ խոսք չի գնում»,- ընդգծել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին