Մակրոնը Ալիեւին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները - Mediamax.am

741 դիտում

Մակրոնը Ալիեւին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները


Լուսանկարը` wikimedia.org (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ հրադադարի ռեժիմին:

Ելիսեյան պալատի հաղորդման համաձայն, սեպտեմբերի 13-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Մակրոնը Ալիեւին հայտնել է, որ խորապես մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների առնչությամբ, որոնք հանգեցրել են հայկական բնակավայրերի ռմբակոծմանը։

 

Ֆրանսիայի նախագահ պնդել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային ջանքերը շարունակելու եւ ակտիվացնելու անհրաժեշտությունը եւ հիշեցրել է այդ ջանքերին աջակցելու իր պատրաստակամությունը մասին բոլոր գործընկերների, մասնավորապես, Եվրամիության հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին