Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում այսօր անդրադարձել է օգոստոսի 31-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը:
«Քննարկումը հեշտ չէր, ծավալուն է եղել, բայց ցանկանում եմ ասել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ այնպիսին, ինչի մասին բազմիցս հայտարարել եմ: ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը եւ դա կյանքի կոչելու համար վճռականություն է անհրաժեշտ:
Բոլորս պիտի հասկանանք, որ դա հեշտ ու պարզ չէ, հնարավոր լուծումներն ակնհայտ չեն: Պետք է շարունակել հետեւողական աշխատել եւ կարծում եմ՝ անհրաժեշտություն է, մեր ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տեւական եւ համապարփակ խաղաղություն, մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի վրա»,- ասել է Փաշինյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: