Թուրքիան եւ Իսրայելը պայմանավորվել են վերադարձնել դեսպաններին - Mediamax.am

1411 դիտում

Թուրքիան եւ Իսրայելը պայմանավորվել են վերադարձնել դեսպաններին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիան եւ Իսրայելը պայմանավորվել են վերադարձնել դեսպաններին Թել Ավիվ եւ Անկարա:

Ինչպես հաղորդում է Անադոլու գործակալությունը՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

 

Միաժամանակ նա ընդգծել է, որ «չնայած այս քայլին, Անկարան կշարունակի պաշտպանել պաղեստինցիների իրավունքները»։

 

2018 թվականի մայիսին Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին ծավալված լարվածությունից հետո Թուրքիան հետ էր կանչել իր դեսպանին Թել Ավիվից եւ Իսրայելի դեսպանից պահանջել էր լքել Անկարան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին