Լավրով. ՌԴ-ն Փաշինյանից խաղաղապահների մասով ոչ մի առաջարկ դեռ չի ստացել - Mediamax.am

7139 դիտում

Լավրով. ՌԴ-ն Փաշինյանից խաղաղապահների մասով ոչ մի առաջարկ դեռ չի ստացել


Լուսանկարը` Reuters


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ Մոսկվան դեռ չի ստացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկները՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության մանրամասները ճշգրտելու վերաբերյալ:

«Ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք ցանկանում է քննարկել ՀՀ վարչապետը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության համատեքստում, այնպես որ ես հիմա չեմ կարող գուշակել»,- լրագրողների հետ զրույցում նշել է նա։

 

Լավրովի խոսքով՝ կողմերից ցանկացածը, իհարկե, իրավունք ունի առաջարկել լրացուցիչ նախաձեռնություններ:

 

«Մինչեւ այժմ մենք չենք տեսել դրանք»,- նշել է Լավրովը:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությանը, հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ստորագրությունը բավարար է այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ, «անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին