ՌԴ ԱԳՆ. Խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերն իրավիճակը կայունացնելու համար - Mediamax.am

2677 դիտում

ՌԴ ԱԳՆ. Խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերն իրավիճակը կայունացնելու համար



Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ «խիստ մտահոգություն հայտնելով Լաչինի միջանցքի տարածքում եւ շփման գծի այլ հատվածներում լարվածության աճի կապակցությամբ»:

«ՌԴ խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերը՝ տեղում իրավիճակը կայունացնելու համար։ Երկու կողմերի հետ ակտիվ աշխատանք է իրականացվում բոլոր ուղիներով եւ բոլոր մակարդակներով՝ ներառյալ բարձրագույն ղեկավարությունը։

 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սերտ կապի մեջ է իր ադրբեջանցի եւ հայ գործընկերների հետ։

 

Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն եւ պահպանել հրադադարի ռեժիմը: Առկա հակասությունների կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները եւ 2020թ․ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթները»,- ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին