Հանդիպել են ՀՀ-ում, Վրաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները - Mediamax.am

1079 դիտում

Հանդիպել են ՀՀ-ում, Վրաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպաններ Լին Թրեյսին, Քելի Դեգնանը, Լի Լիթցենբերգերը Վաշինգտոնում քննարկել են ամերիկյան քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք իրականացվում են նշված երեք պետություններում:

«Նրանք ընդգծել են փոխգործակցությունն ամրապնդելու, անկախությանը զորավիգ լինելու եւ տարածաշրջանի ժողովուրդների համար առավել անվտանգ, կայուն ու բարեկեցիկ ապագա կերտելու մեր հանձնառությունը»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին